Ներքին 3 տարի առաջ - 21:48 25-04-2023

Աղբատար ավտոմեքենան բախվել է կայանված 2 ավտոմեքենաներին․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 12 շենքի մոտ աղբատար ավտոմեքենան բախվել է կայանված 2 ավտոմեքենաների, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, KamAZ մակնիշի աղբատար բեռնատարը բախվել է Լևոն Պետրոսյանին պատկանող, կայանված Nissan Tida մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է Արտաշես Գաբրիելյանին պատկանող, կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային։

Վարթի հետևանքով տուժածներ չկան։ Ժամանած հրշեջ-փրկարարները իրարից հեռացրել են KamAZ և Nissan Tida մակնիշի ավտոմեքնաները, ապա հոսանքազրկել Nissan-ը, փակոլ գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան