Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:33 25-04-2023

Քաղաքում կան հուշարձան շենքեր, որոնք անտերության են մատնված․ Տիգրան Ավինյան

Մայրաքաղաքում կան հուշարձանի կարգավիճակ ունեցող անտերության մատնված շենքեր։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով անդրադառնալ նաև այս շենքերի խնդրին։

«Առաջարկում եմ այս հսկողականին կամ մեկ այլ հսկողականով ավելացնել հուշարձան շենքերի խնդիրը, քանի որ քաղաքում կան հուշարձան շենքեր, որոնք, կարելի է ասել, անտերության են մատնված, չեն շահագործվում, ջարդված պատուհաններով են և այլն։ Այստեղ, կարծում եմ, մենք ունենք անելիք ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ», - ասաց նա։

Ինչպես ընդգծել է փոխքաղաքապետը, օրենքով կան համապատասխան դրույթները, որոնցով սահմանված է` ինչ է տեղի ունենում, երբ սեփականատերը մշակութային հուշարձան հանդիսացող շենքերի հետ չի վարվում այնպես, ինչպես պետք է վարվի։
«Ես կառաջարկեմ խորհրդակցություն անցկացնել և հրավիրել նաև ԿԳՄՍ նախարարության մեր գործընկերներին, արձանագրել բոլոր այն հուշարձան շենքերը, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, և հետևողականորեն սկսել աշխատել, որպեսզի դրանց վերականգնման աշխատանքները տեղի ունենան», - եզրափակեց Ավինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան