Ներքին 3 տարի առաջ - 21:06 24-04-2023

ԼՂ-ն արդեն պաշտոնապես շրջափակելն Ադրբեջանի ցեղասպան մտադրության դրսևորումն է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Լեռնային Ղարաբաղը ապրիլի 23-ից արդեն պաշտոնապես շրջափակելը Ադրբեջանի ցեղասպան մտադրության դրսևորումն է:
Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթը սկսելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի մասին խոսքով՝ Ռուբինյանն ընդգծել է. «Ապագա վայրագությունները մենք կարող ենք և պետք է գոնե փորձենք կանխել: Այդպիսով մենք ստիպված չենք լինի հիշատակել ապագա վայրագությունները ապագա նիստերում»:

Նա ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը երեկվանից արդեն պաշտոնապես արգելափակել է ԼՂ-ն ամբողջությամբ՝ ապօրինաբար անցակետ տեղադրելով Լաչինի միջանցքում, որը պետք է Հայաստանը կապեր ԼՂ-ին:

«Եվ այժմ 120 000 մարդիկ պատանդ են վերցվել՝ իրենց ատող երկրի կողմից: Եվ սա տեղի է ունենում ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունից, թե Ղարաբաղի հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ պետք է գտնեն ապրելու այլ տեղ: Եվ այն փաստը, որ նրանք երեկ պաշտոնապես սկսել են շրջափակել Ղարաբաղը, Ադրբեջանի ցեղասպան մտադրության դրսևորում է»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահը:

Ռուբինյանը հիշել է՝ սա հավանաբար 5-րդ, 6-րդ նստաշրջանն է, ինչ ինքը խոսում է այն սպառնալիքների մասին, որոնց բախվել է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը:

«Եվ ես չեմ խոսում քաղաքական ռիսկերի, իրենց իրավունքների վտանգի մասին, ես չեմ խոսում պատերազմի ռիսկի մասին, ես խոսում եմ ցեղասպանության ռիսկի մասին: Ես հուսով եմ, որ մենք ի վիճակի կլինենք կանխել դա: Եվ հուսով եմ, որ մենք բոլորս միասին ի վիճակի կլինենք զերծ պահել մեզ՝ ապագայում այլ վայրագություններ այստեղ կամ այլ տեղ հիշատակելուց»,-եզրափակել է Ռուբինյանը:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան