Արտաքին 3 տարի առաջ - 19:15 24-04-2023

Անկարան կոչ է անում աջակցել պատմաբանների հանձնաժողովի ձևավորմանը և նպաստել խաղաղության ջանքերին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդանի ուղերձին, որում վերջինս հերթական անգամ օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Անկարան ընդգծել է, որ «ոչ ոք և ոչ մի կազմակերպություն չի կարող Թուրքիային դաս տալ սեփական պատմության մասին»։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ «1915 թվականի ցավալի իրադարձությունների վերաբերյալ իրականության և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարությունները պատմությունը վերաշարադրելու ապարդյուն փորձեր են»։

«Ոչ ոք չպետք է մոռանա, որ 1915 թվականի իրադարձությունները չեն կարող սահմանվել ըստ քաղաքական գործիչների սեփական օրակարգերի և ներքաղաքական նկատառումների։ Նման մոտեցումը միայն հանգեցնում է պատմության կեղծման։ Նրանք, ովքեր պնդում են պահպանել այս կողմնակալ դիրքորոշումը, պատմության մեջ կկոչվեն որպես էժանագին քաղաքական պատեհապաշտներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն միևնույն ժամանակ դատապարտել է նման հայտարարությունները՝ նշելով, որ «ոչ ոք և ոչ մի կազմակերպություն չի կարող Թուրքիային սովորեցնել իր սեփական պատմությունը»։ Թուրքական կողմը նաև կոչ է արել իր կողմից տարիներ առաջ առաջարկված պատմաբանների հանձնաժողովի ձևավորմանը և նպաստել տարածաշրջանում խաղաղություն և համագործակցություն հաստատելուն ուղղված ջանքերին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական ուղերձով, որում կրկին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները կրկին որակել էր որպես ցեղասպանություն։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով