Արտաքին 3 տարի առաջ - 17:00 24-04-2023

Քաղաքական շառլատանները կրկին բեմ են բարձրացել. Չավուշօղլուն՝ Բայդենի ուղերձի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել, որում հերթական անգամ կրկնել է թուրքական քարոզչության անհիմն թեզերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Թուրք պաշտոնյան պնդել է, թե, իբր «պատմությունը չի կարելի վերաշարադրել քաղաքական հայտարարություններով»: Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ «որևէ մեկն իրավունք չունի դաս տալ թուրք ազգին»։

«Քաղաքական շառլատանները, ովքեր փորձում են խեղաթյուրել պատմությունը, կրկին բեմ են բարձրացել։ Պատմությունը չի կարելի վերաշարադրել քաղաքական հայտարարություններով: Պատեհապաշտները, ովքեր պնդում են այս վերաբերմունքը, կհիշվեն իրենց հետին մղումներով և կեղծավորությամբ: Որևէ մեկն իրավունք չունի դաս տալ մեծն թուրք ազգին։ Ոչ ոք և ոչ մի կազմակերպություն չի կարող Թուրքիային դաս տալ սեփական պատմության մասին»,- գրել է Չավուշօղլուն՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով հերթական անգամ իր ուղերձում օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական ուղերձով, որում կրկին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները կրկին որակել էր որպես ցեղասպանություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում