Ներքին 3 տարի առաջ - 21:53 22-04-2023

Արցախում պատասխանել են Բաքվի մեղադրանքներին․ Բաքուն նոր սադրանքների համար առիթ է ստեղծում


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են իր երեք զինծառայողները՝ հայկական կողմին անհիմն մեղադրելով կանխամտածված սադրանքի մեջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Այդ առիթով մի քանի դիտողություն․

1. Քանի որ այս հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, անտրամաբանական է ասել, որ դրանք թարմ եւ միտումնավոր դրված ականներ են։ Ինչպե՞ս կարելի է թարմ ականներ տեղադրել ադրբեջանական տեսահսկման համակարգերի պայմաններում...

2. Այդ տարածքում մարտեր են եղել եւ՛ 1990-ականներին, եւ՛ 2020-ականներին, եւ հնարավոր չէ ասել, թե ով է ական տեղադրել այդտեղ։ Ավելին, երբ այս տարածքը մեր վերահսկողության տակ էր, մեր հովիվներից մեկն էլ էր պայթել ականի վրա։ Ուստի չեմ բացառում, որ այդ ականները ժամանակին իրենք՝ ադրբեջանցիներն, են տեղադրել։

3. Քանի որ Ադրբեջանը երբեք չի համագործակցել Արցախի եւ Հայաստանի հետ, չի տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ եւ միշտ խոչընդոտել է Արցախում միջազգային ականազերծման աշխատանքներին, մենք չենք կարողացել ժամանակին ամբողջությամբ մաքրել շատ տարածքներ, այդ թվում եւ այդ մեկը։

4. Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ վայրը գտնվում է Արցախի տարածքում, եւ բոլոր ճանապարհները փակված են Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ մի քանի ամիս է՝ Հայաստանից ցանկացած մուտք անհնար է։

5. Ադրբեջանի մեղադրանքներից ու նկրտումներից զգացվում է, որ փորձում են լրացուցիչ առիթներ ստեղծել նոր սադրանքների եւ ագրեսիայի համար, մինչդեռ արցախյան կողմը պահպանում է հրադադարը եւ միշտ պատրաստ է քննարկել եւ լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացումը եւ երկկողմանի ականազերծումը»,-գրել է Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»