Ներքին 3 տարի առաջ - 20:08 22-04-2023

Մարզերում պատգամավորները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի և Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ այցելել ենք Չարենցավան քաղաք, որտեղ հանդիպում ունեցանք մեր հայրենակիցների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները, լսեցինք հայրենակիցների առաջարկները, պատասխանեցինք հուզող հարցերին:

Մարզերում ընդդիմադիր օջախների ձևավորումը և մարզային բնակչության հետ ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է անհրաժեշտ ներուժի կուտակման տեսանկյունից։

Հետևաբար,
մեծապես կարևորելով նման հանդիպումները, դրանք լինելու են շարունակական:
Առաջիկա շաբաթվա մարզային այցերի գրաֆիկը հետևյալն է.

- ապրիլի 26-ին Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,

- ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին, Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում,

-ապրիլի 29-ին ժամը 19:00-ին` Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,

- ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում