Ներքին 3 տարի առաջ - 10:37 22-04-2023

Անկարողների կողմից կառավարվող երկիր․ Սոֆյա Հովսեփյան

«Ուրեմն «հեռավոր» 2019 թ. նոր էր սկսվել և մենք մանդատներն արդեն ունեինք։ Ես ընդամենը մեկ ամիս հետո Արցախի թեմայով արդեն կոնֆլիկտ ունեի խմբակցության ներսում և փորձում էին դեռ նոր վերցրած մանդատից ստիպեին հրաժարվեմ...
Կհիշեք հաստատ...»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Էդ նույն ժամանակահատվածում ` փետրվար ամսին, երբ դեռ նոր էր բոլորել մանդատների ստացման մեկ ամիսը, մեծ խնդիր կար նաև Թագուհի Թովմասյանի հետ...

Պատճառները տարբեր էին, բայց միտքը նույնը` զրկել մանդատից, այս դեպքում էլ նրա համար, որ իբր Թագուհին խմբակցության ներսի տեղեկությունը տպում է իր կայքերում, սլիվ է անում, որ իր փողերի համար դավաճանում է թիմին և այլն։ Ու ամենակարևորը, որ հանձնարարված էր մի քանի «ագռավածտի» բոլորի մոտ վերաբերմունք փոխել դեպի Թագուհին, որ ստիպեին մանդատ հանձնի։
Էլի չստացվեց...

Արդյունքում Թագուհին հայտարարեց և այդ օրից երբեք չմասնակցեց խմբակցության նիստերին և ամենաառաջինը, երբ դեռ խմբակցության նիստը ընթանում էր, «Ժողովուրդը» գրում էր, մեր աղբյուրների տեղեկությամբ ... և պատմում ներսում քննարկվող ամեն ինչ ...

Հա, «Ժողովրդ» և «Հրապարակ»...

Որևէ մեկը չէր ասում, որ գուցե թքանն է զոքանչին տեղեկություն տալիս։ Թագուհին այլևս չմասնակցեց, բայց ներսից ամբողջ տեղեկությունը դուրս էր գալիս և ապացուցեց, որ էդ թիմը ամուլ է, անկարող է իր ներսում պարզի, թե քանի տեղեկություն հանող կա...

Երևի երկու նիստ հետո ես էլ հրաժարվեցի նիստերից և ամեն նիստի օր բացում էի «Ժողովուրդն» ու «Հրապարակը» և կարդում քննարկվածը և մասնակից չէի լինում էդ ախոռային քննարկումներին, որին ոմանք ստիպված էին մասնակցում, իսկ ինձ ստիպել հնարավոր չէր ...

Թե բա` եկել, ձայնագրել տվել է Սերժին, այն դեպքում, երբ երբեք չի մասնակցել նիստերի ...

Անկարողների կողմից կառավարվող երկիր...

Օրը բարին բերի ...»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջԱզգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե խմբակցության ներսում նախկին պատգամավորներից մեկը իրեն ձայնագրել էր և ձայնագրությունը տվել Սերժ Սարգսյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի