Ներքին 3 տարի առաջ - 10:00 22-04-2023

Տիգրան Ավինյանը «որդեգրում է» բոլոր-բոլորին

Երեւանի քաղաքապետի պաշտոնը զավթած Տիգրան Ավինյանը բոլոր ուժերը կենտրոնացրել է սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններին հաղթելու համար։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ավինյանը հասցրել է «ախպերություն» անել նաեւ նախկին երդվյալ սերժականների հետ, մասնավորապես նա հովանավորում է «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Հարությունյանին, ով այժմ «Ապագա ռեզորթ»-ն է սարքում։ Նրան են պատկանում նաև «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը։

Վահան Հարությունյանի հայրը՝ Միքայել Հարությունյանը, Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է, ինչպես նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին (մորեղբայրը)։

Բայց Ավինյանը չի հաշվարկել, որ եթե Սերժ Սարգսյանին «կրոնափոխ» եղածը իրեն էլ կդավաճանի, ինչպես ասում են՝ պաշտոնին եւ փողին մունաթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան