Արտաքին 3 տարի առաջ - 22:00 21-04-2023

ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտության ընթացքում 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինային հատկացրել են 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, Օսթինն այս մասին ասել է Ռամշտայնում կայացած Ուկրաինայի հարցով շփման խմբի հերթական նիստի մեկնարկին:

Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է,խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։

«Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի շփման խմբի անդամները 55 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային: Դա տասնապատիկ աճ է մեր առաջին հանդիպումից ի վեր», - ասել է նա։

Օսթինը հայտնել է, որ վերջին մի քանի ամիսներին ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային հատկացրել են 9 զրահապատ բրիգադ, ինչը մարտի դաշտում ուժեղացրել է Կիևի դիրքերը։ Բացի այդ, եվրոպական երկրները Կիևին տրամադրել են Leopard տեսակի տանկեր:

Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ն պատերազմի ընթացքում Ուկրաինային ավելի քան 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել, իսկ նախորդ շաբաթ հայտարարված 36-րդ փաթեթի շրջանակներում Կիևը կստանա 325 միլիոն դոլարի ռազմական աջակցություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»