Ներքին 3 տարի առաջ - 10:47 21-04-2023

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին` Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի առիթով, շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ-Մաքթումին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին և վարչապետ Հուսեյն Արնուսին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին, Բահրեյնի թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային, Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Բին Թայմուր Ալ-Սայիդին, Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ Շեյխ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ-Թանիին և վարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ Բին Աբդ Ալ-Ռահման Ալ- Թանիին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին, Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին, Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիին:

Վարչապետը նշված երկրների առաջնորդներին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, ժողովուրդներին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»