Ներքին 3 տարի առաջ - 23:10 20-04-2023

«Իմ քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները կհամատեղեն ջանքերը ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում

Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ստորագրել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համատեղ ծրագրեր իրականացնել կրթության և գիտության ոլորտներում՝ նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն ռեսուրսը՝ մարդկային կապիտալը:

««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կհատկացնի 50 մլն ՀՀ դրամի դրամաշնորհ։

«Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հիմնել ստարտափներ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան