Ներքին 3 տարի առաջ - 22:59 20-04-2023

Իմ կարգախոսն է՝ խնդիրը դարձնել հնարավորություն. գյումրեցի լուսանկարչի պատմությունը

Գյումրեցի 22-ամյա Լուսյա Ստեփանյանը լուսանկարիչ է։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մի օր որոշեց թարմացնել իր սոցցանցի սթորի բաժինը։

Լուսյան խոստովանում է, որ չէր էլ մտածում, որ իր սիրելի զբաղմունքը, կդառնա մասնագիտություն։ Լուսյան, չնայած առողջական խնդիրներին, համառ կամք ունի։ Ասում է՝ իմ կարգախոսն է՝ խնդիրը դարձնել հնարավորություն։



«Ես ոգեշնչվում եմ ինձ իսկապես հավատացող մարդկանցով և իհարկե այն բավակայությամբ, որը ես ստանում եմ ամեն լուսանկարից։ Ես այսպես եմ մտածում, որ ինչպես թոռոմած ծաղիկների փոխարեն նորերն են ծաղկում, այսպես էլ արվեստի մեջ է, ես անընդհատ ուզում եմ նորը ստեղծել։ Լուսանկարում եմ բնություն, ծաղիկներ, մի խոսքով՝ այն, ինչ այդ պահին իմ աչքին գեղեցիկ է։ Ուզում եմ նաև դեմքեր ու ճարտարապետության կոթողները նկարել և ցույց տալ ժամանակի շունչը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է երիտասարդ լուսանկարիչը։



Լուսյա Ստեփանյանը արդեն ունեցել է երեք անհատական ցուցահանդես։ Ասում է՝ ինքը հանձնվել չգիտի, ամեն ինչ անելու է, որ իր սիրելի աշխատանքում ունենալ սեփական մոտեցումն ու ձեռագիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան