Արտաքին 3 տարի առաջ - 19:15 20-04-2023

Էրդողանի կուսակցության չգործող գրասենյակի վրա զինված հարձակում է իրականացվել

Թուրքիայի Ադանայի նահանգում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության չգործող գրասենյակի վրա զինված հարձակում է իրականացվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է Ադանայի Չուկուրովա շրջանում գտնվող գրասենյակի վրա։ Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձը որսորդական հրացանով իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ 14 կրակոց է արձակել։

Հարձակումից հետո զինված անձը փախուստի է դիմել, իսկ ավելի ուշ ոստիկանության կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել։

Հարձակման հետևանքով տուժողներ չեն եղել, քանի որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ֆոնին տվյալ շրջանում գտնվող հաստատությունները, այդ թվում իշխող կուսակցության գրասենյակը տարհանվել էին։

Դեպքի վերաբերյալ Ադանայի նահանգապետարանից տարածված հայտարարության համաձայն՝ հարձակումն իրականացնողը միտումնավոր է թիրախավորել իշխող կուսակցության գրասենյակը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, նախօրեին Ստամբուլի Աթաշեհիր շրջանում հարձակում էր տեղի ունեցել հիմնական ընդդիմադիր քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախընտրական գրասենյակի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան