Արտաքին 3 տարի առաջ - 16:30 20-04-2023

Ադրբեջանը կարևորում է Իսրայելի հետ համագործակցության ընդլայնումը. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Բաքվում գտնվող Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ներկա մակարդակից։ Բացի այդ նշվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում հաջող համագործակցության ընդլայնմանը։

Բայրամովը և Էլի Քոհենը մտքեր են փոխանակել բազմաբնույթ համագործակցության օրակարգում գտնվող քաղաքական, տնտեսական, էներգետիկ, կրթական և գիտահետազոտական, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, զբոսաշրջության, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի շուրջ։ Կողմերը գնահատել են Բաքվում կայացած Ադրբեջանի և Իսրայելի կառավարության միջև համատեղ հանձնաժողովի գործունեությունը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հարաբերությունների հետագա դիվերսիֆիկացմանը։

Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի և Իսրայելի միջև պատմական բարեկամության և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների առկայությանը և խոսել երկու երկրների միջև փոխայցելությունների և շփումների կարևորության մասին։ Այս համատեքստում նշվել է, որ կայացած հանդիպումներն ու քննարկումները կարևոր են գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև երկխոսության հետագա զարգացման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները վստահություն են հայտնել, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, որոնք զարգանում են վերջին 30 տարիներին և թեւակոխում որակական նոր փուլ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Այցի շրջանակներում Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները ստորագրել են «Կրթության ոլորտում 2023-2026 թվականների համագործակցության ծրագիրը՝ Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան