Ներքին 3 տարի առաջ - 13:24 20-04-2023

Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիր կկնքվի չինական ընկերության հետ. ՏԿԵ նախարար


Ախուրյան գետի աջ ափին Կապսի ջրամբարի շինարարության համար Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ին պայմանագիր կկնքի չինական ընկերության հետ: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Վեդու ջրամբարի 85մ պատվարից 70-ից մի քիչ ավելին կառուցված է: Այս տարի հույս ունենք Վեդիի ջրամբարի շինարարությունը վերջապես ավարտել: Կապսի պայմանագիրն էլ, կարծես, վաղը կնքում ենք»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ մրցույցթի հաղթողը չինական ընկերություն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով