Արտաքին 3 տարի առաջ - 15:45 19-04-2023

Ադրբեջանցիները կարծում են, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի շահերը

Ադրբեջանում գործող Սոցիալական հետազոտությունների կենտրոնը երկրի բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, որոնք վերջին ամիսներին բավականին լարվել են։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հետազոտությունն անցկացվել է ապրիլի 1-6-ը՝ 384 քաղաքացիների շրջանում։ Հարցումներն իրականացվել են Ադրբեջանի 12 շրջաններում՝ հեռախոսզանգի տարբերակով։

Հարցին, թե ինչպե՞ս են Ադրբեջանի քաղաքացիները բնութագրում Իրանի շահերը տարածաշրջանում՝ հարցվածների 76.8%-ը նշել է, որ Իրանը տարածաշրջանում պաշտպանում է Հայաստանի շահերը՝ այլ կերպ ասած Հայաստանի միջոցով փորձում է իրացնել իր տարածաշրջանային շահերը։

Հարցման մասնակիցների 5.5%-ն ասել է, որ Իրանը չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ 3.4%-ի համոզմամբ՝ Իրանն առաջնային է համարում Ադրբեջանի շահերը։ Հարցվածների 14.3%-ը ասել է, որ տեղյակ չէ կամ դժվարանում է կարծիք հայտնել։

Հարցման շրջանակներում Ադրբեջանի քաղաքացիներին նաև հարցրել են, թե Ադրբեջանը Իրանի հետ հարաբերություններում ո՞ր գործոնը պետք է ամենաշատը հաշվի առնի։ Հարցման մասնակիցների 35.7%-ը՝ յուրքանչյուր երրորդ մասնակիցը կարծում է, որ Ադրբեջանը պետք է հաշվի առնի Իրանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Երկու երկրների հարաբերություններում դիտարկվելիք գործոնների թվում հիշատակվել է նաև Ադրբեջանում Իրանի կրոնական միջամտությունը։ Միևնույն ժամանակ հարցվածների 29.7%-ն ասել է, որ Բաքուն Թեհրանի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնի պատմական արմատները և բարիդրացիական հարաբերությունները։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան