Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:05 19-04-2023

Այլապես մենք միշտ էլ կլինենք հիվանդաբուժության նախարարություն. Անահիտ Ավանեսյան

«2022 թ.-ին ուժի մեջ մտավ գովազդի և հանրային սննդի վայրերում ծխելու արգելքները, նախորդ տարի սկսել ենք ուշադրության կենտրոնում պահել նաև առողջ սննդի հարցերը»,-ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կառավարության գործունեության ծրագրի 2022 թ. կատարողականի առողջապահական բաղադրիչը:

Նախարարը հայտնեց, որ այդ ծրագրերի շրջանակներում ձևակերպվել են նախադպրոցական և դպորցական համակարգում երեխաների սննդի հիգիենայի պայմանների պահպանման կարգը և առողջ ապրելակերպի վարքագիծ սերմանելու համար իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ հազարավոր մասնակիցներով:

Ըստ Ավանեսյանի՝ այդ նպատակով բուժաշխատողների շրջանում դասընթացներ են կազմակերպվել առողջ սննդի և կենսակերպի մասով և հարյուրավոր բժիշկներ և բուժքույրեր անցել են այս դասընթացները:

«Մարզերում 50-69 տարեկան կանաց շրջանում անցկացվել են 10337 մամոգրաֆիկ- սկրինինգային հետազոտություններ, արդյուքում՝ 98 կնոջ մոտ հաստատվել է քաղցկեղ և ճիշտ ժամանակին իրականացվել է բուժօգնություն՝ առողջացումով»,-հայտարարեց Ավանեսյանը և, նշելով, որ եթե այն չարվեր, ապա այդ կանայք կկորցնեին ժամանակը և հնարավոր է նաև՝ կյանքը, հավելց. «Եթե արձանագրենք, որ տարեկան ունենում ենք 400-ից մի փոքր ավել մահացություն կրծքագեղձի քաղցկեղից, ապա տեսնում ենք, որ 98 հոգու ճիշտ ժամանակին ախտորոշումը և բուժումը ինչպես է փոխում ողջ պատկերը»:

Հայտարարելով, որ իր ելույթի առաջին մասին շեշտը դրել է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Ավանեսյանն ասաց. «Այլապես մենք միշտ էլ կլինենք հիվանդաբուժության նախարարություն, այլ ոչ թե՝ առողջապահության»:

Նախարարն, անդրադարձավ նաև վերատադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխաների ունենալու ծրագրին՝ տեղեկացնելով, որ այն զոհված զինծառայողների ծնողներից բացի ընդլայնվել է այլ շահառուներով և արձանագրեց, որ եթե 2022 թվականին ծրագրից օգտվելու համար եղել է 842 դիմում, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում արդեն կա 1132 դիմում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող