Ներքին 3 տարի առաջ - 22:00 18-04-2023

Բաքվի բռնապետը բարբաջել է հերթական նվաստացուցիչ պահանջի մասին. Վարդան Ոսկանյան

Այն պահից, երբ Հայաստանից սկսեցին հնչել հայտարարություններ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ինչ-որ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Բաքվի բռնապետը սկսեց փորձել միջազգային հարթակներ տեղափոխել գոյություն չունեցած և չունեցող «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հիմնահարցը և Հայաստանի ու Արցախի դեմ վարել էլ ավելի «բազմավեկտոր» ագրեսիվ քաղաքականություն։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը Ադրբեջանի հերթական պահանջներին է անդրադառնալով։

«Երբ պարբերաբար խոսվում է այն մասին, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն առավելապաշտ է և յուրաքանչյուր զիջում կորզելուց հետո հաջորդ նվաստացուցիչ պահանջն է առաջ քաշում, ոմանք դեռևս թերահավատություն են հանդես բերում։

Այն պահից ի վեր, երբ Հայաստանից սկսեցին հնչել հայտարարություններ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ինչ-որ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Բաքվի բռնապետը սկսեց փորձել միջազգային հարթակներ տեղափոխել գոյություն չունեցած և չունեցող «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հիմնահարցը և Հայաստանի ու Արցախի դեմ վարել էլ ավելի «բազմավեկտոր» ագրեսիվ քաղաքականություն։

Իսկ այսօր արդեն այս բարբարոսը բարբաջել է իր հերթական նվաստացուցիչ պահանջի մասին՝ պնդելով, որ արհեստածին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, փաստացիորեն, բավարար չէ, և «ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» ասող Հայաստանն այսօր պետք է կրկնի «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» մեր խոսքերը, քանի որ եթե «ա»-ն ասվել է, ապա պետք է «բ»-ն էլ ասել»։

Ինչ խոսք, սրա լկտիությանը չափ ու սահման չկա, ուստի յուրաքանչյուր նոր զիջում, ցավալիորեն, դուռ է բացելու հաջորդի համար ու և այսպես շարունակ»,- գրել է Վարդան Ոսկանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան