Արտաքին 3 տարի առաջ - 17:15 18-04-2023

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն դիմել է քրդերին. «Քիչ մնաց»

Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունների նախագահի միասնական թեկնածու, «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում միլիոնավոր քրդերի վերաբերվում են որպես ահաբեկիչների։ Այս մասին Քըլըչդարօղլուն հայտնել է իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հրապարակած տեսանյութում, որը նա ներկայացրել է «Քրդեր» խորագրով։

Քըլըչդարօղլուն հայտնել է, որ երբ կառավարությունը տեսնում է, որ պարտվելու է ընտրություններում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ քրդերին պիտակավորում են և անվանում ահաբեկիչներ: Նա այս իրավիճակն ամոթալի է որակել։

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն երկրի բնակչությանը կոչ է արել չխաբվել այս քարոզչությանը և միասնական լինել։ «Մի մոռացեք մեր եղբայրության օրենքը։ Ճակատագիր կա, որը թուրքերին ու քրդերին եղբայրացնում է։ Ճակատագիրը մեզ համախմբել է»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ հիշեցրել է, որ իրեն մեղադրելու քրդերին անվանում են ահաբեկիչներ։ «Ես երբեք, երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը 3-5% ձայնի համար վնասի եղբայրությանը։ Քիչ մնաց»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով