Ներքին 3 տարի առաջ - 09:51 18-04-2023

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տոն է, այլև պետական միջոցառում

Ինչպես հայտնի է, հանգստյան օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա և ֆինանսներ» խորագրով բարձր մակարդակի կոնֆերանսի բացմանը: Փաշինյանի այցը հերթական անգամ առանց միջադեպերի չի անցել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ պարեկները Դիլիջանում ամեն 10 մետրի վրա հսկողություն են իրականացրել, պահանջել, որ քաղաքացիները հեռացնեն ավտոմեքենաները, քանի որ «պետական կարևորագույն միջոցառում էր»։ Իսկ այդ միջոցառումը, պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի ռեստորանում ընթրելն է եղել։

Մեզ հայտնի դարձավ, որ վարորդ աղջիկներից մեկը հրաժարվել է 200 մետր հեռու կայանել մեքենան, սկսել է վիճաբանել անվտանգության աշխատակիցների հետ, թե ինչու պետք է մեքենան հեռացնի, իսկ այդ ժամանակ իր հակաէսթետիկ վիճակով, բերանը ձեռքով սրբելով ռեստորանից դուրս է եկել Փաշինյանը։

Աղջիկը գոռացել է, թե «Նիկոլ, քո հաց ուտելը պետական կարևոր միջոցառո՞ւմ է, էնպես կազմակերպի` մյուս քաղաքացիներին չխանգարես, իսկ եթե չես կարողանում, ձեր տանը հաց կեր»։

Փաշինյանը չլսելու է տվել քաղաքացու խոսքերը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները, պարեկները անհանգստացել են՝ «մարտական պատրաստվածության» վիճակի գալով և հրահանգի սպասելով։ Բարեբախտաբար, այս անգամ իշխանությունը քաղաքակիրթ է գտնվել, ոչ թքել են, ոչ բերման ենթարկել, ոչ ծեծել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով