Ներքին 3 տարի առաջ - 14:40 17-04-2023

37-ամյա տղամարդը կտրել է մոր պարանոցը, ինչից հետո փորձել է դիմել փախուստի` նետվելով հյուրանոցի 4-րդ հարկից

Ապրիլի 16-ին` ժամը 14:33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին ստացվել է հաղորդում, որ 9-11 է զանգել մայրաքաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի հյուրանոցի աշխատակիցը և հայտնել, թե հյուրանոց են եկել կին և տղամարդ, ներկայացել մայր ու որդի, այնուհետև նրանց սենյակից լսվել է ծեծի ձայն, իսկ երբ իրենք մոտեցել են սենյակին, կնոջը հայտնաբերել են արնոտ ու ծեծված վիճակում: Ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից. հայտնում էին, որ շտապօգնության բրիգադը նշված հյուրանոցից հիվանդանոց է տեղափոխում վնասվածքներ ստացած մի կնոջ: Ժամը 15:52-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից են հաղորդել, որ շտապօգնության բրիգադը բուժօգնության է տեղափոխել 75-ամյա մի կնոջ, որը հյուրանոցում ստացել է պարանոցի կտրած-արնահոսող վերք:

Մինչ այդ հաղորդում էր ստացվել 1-ին համալսարանական հիվանդանոցից: Հաղորդում էին, որ մարմնական վնասվածքով նույն հյուրանոցից իրենց մոտ է տեղափոխվել Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ, որը 4-րդ հարկից նետվել և ստացել է ոտքի կոտրվածք:

Մեկնել են ոստիկանության և քննչական բաժինների պետերը` օպերատիվ խմբով: Պարզվել է, որ ժամը 13-ին հյուրանոցի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծեծել է մորը, դանակով կտրել պարանոցը, ինչից հետո փորձել է դիմել փախուստի` նետվելով հյուրանոցի 4-րդ հարկի բաց պատշգամբից:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան