Արտաքին 3 տարի առաջ - 13:30 17-04-2023

Ստամբուլի քաղաքապետն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Սուրբ Հարության տոնի առթիվ այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց Ագոս պարբերականը։

Հաղորդվում է, որ Մաշալյանը ողջունել է Իմամօղլուին և գոհունակություն հայտնել պատրիարքարանում նրան ընդունելու կապակցությամբ։

Էքրեմ Իմամօղլուն ընդգծել է, որ ինքն այցելել է պատրիարքարան որպես Ստամբուլի նման մեծ քաղաքի քաղաքապետ, որպեսզի անձամբ շնորհավորի Հայոց պատրիարքի և հայ համայնքի Սուրբ Զատիկը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ժողովուրդը ներկայումս դժվարին ժամանակներ է ապրել, և երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը ցավ են պատճառել ողջ հասարակությանը։ «Որպես Ստամբուլ քաղաքապետ՝ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ավելի լավ պայմաններում»,- ասել է նա։

Ստամբուլի քաղաքապետը միևնույն ժամանակ նշել է, որ իրեն դուր չի գալիս փոքրամասնություն բառը։ Նա հավելել է, հայերը Թուրքիայի գլխավոր տարրերից մեկն են, և ինքը գտնվում է Գում Գափու թաղամասում՝ (Պոլսո Հայոց պատրիարքարանը գտնվում է Ստամբուլի Գում Գափու թաղամասում-խմբ) Սուրբ Զատիկը տոնելու համար։

Հանդիպման ավարտին պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ստամբուլի քաղաքապետին զատկի կարմիր ձու է նվիրել և հաջողություն մաղթել նրան իր գործունեության մեջ։

Իմամօղլուն Սուրբ Հարության տոնի կապակցությամբ այցելել է ասորական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և շնորհավորել պատրիարքի փոխանորդ Ֆիլյուքսինոս Յուսուֆ Չեթինին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան