Ներքին 3 տարի առաջ - 08:48 17-04-2023

«Ապագան» հասավ Սամվել Ալեքսանյանին. «Ալեքս Տեքստիլ»-ը փակվում է

Բոլոր ժամանակների իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս» ընկերությունը փակվում է:

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ ընկերության փակման իրական պատվիրատուն Թուրքիան է, քանի որ «Ալեքսը» լուրջ մրցակից է թուրքական ապրանքին, հատկապես`եվրոպական շուկայում: Ի դեպ, վերջին շրջանում «Ալեքս»-ի խանութներում մեծ զեղչեր են, կարծես պատրաստվում են լիկվիդացիայի: Բայց թերևս փակման որոշումը նոր է կայացվել, որովհետև ոչ վաղ անցյալում «Ալեքս»-ը իրենով էր արել հայկական մեկ այլ հայտնի ընկերություն` «Տոսպ»-ը, խանութներում հանդես էին գալիս համատեղ:

Ի դեպ, վերջերս Սամվել Ալեքսանյանի ընկերությանը տուգանել էին, ամենայն հայոց օլիգարխն էլ որոշել էր գումարը աշխատողներից հավաքել, կոպեկ-կոպեկ հետ բերել` յուրաքանչյուրը 50 հազար դրամ, սակայն աշխատակիցները ըմբոստացել էին, Ալեքսանյանն էլ մի մասի գումարը վերադարձրել է, մյուսներինը` ոչ:

Ընկերության փակման ֆոնին արժե հիշել նաև դրա ստեղծման պատմությունը: Ասում են` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է Ալեքսանյանին ասել, թե ինչու է միայն սննդի բիզնեսով զբաղվում և հուշել, որ կարելի է նաև հագուստ, օրինակ` ներքնազգեստ արտադրել: Գործարարն է, դա ընկալել է որպես իշխանության պահանջ և զարկ տվել արտադրությանը, սկզբից «տռուսիկ-մայկա» ֆորմատով, ապա հագուստ,խանութներ....

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան