Ներքին 3 տարի առաջ - 13:03 15-04-2023

Տեղ գյուղի կանայք թուրքի զորքին եղաններով են ջարդել․ Անուշավան Հայրապետյան (Տեղացի Անուշ)

«Տեղ գյուղում այս պահին խաղաղ է, բայց այդ խաղաղություն ասվածը հարաբերական է։ Որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե որ պահին հարձակում կլինի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բոլոր պատերազմներին մասնակցած Անուշավան Հայրապետյանը, ով հայտնի է Տեղացի Անուշ մականունով։

Ազատամարտիկը ծնվել և մեծացել է Տեղ գյուղում։ Ասում է՝ գյուղը ռազմավարական կարևոր նշանակություն ունի, որովհետև եթե վտանգվեն Տեղ և Կոռնիձոր գյուղերը, կհայտնվենք անելանելի իրավիճակում․ «Դա կոչվում է դարպաս՝ Հայաստանի և Արցախի մեջտեղում։ Արցախի հետ կապող միակ ճանապարհն է։ Առաջ միայն մեր գյուղով էր ճանապարհը, հետո փոխեցին Կոռնիձորով, բայց Կոռնիձորի ճանապարհն էլ մեր գյուղով է անցնում։ Ուրիշ ճանապարհ չունենք մենք։ Սա կյանքի ճանապարհն է»,-ասում է։



Ազատամարտիկի խոսքով՝ ամեն միջոց պետք է գործադրենք, որ Տեղ և Կոռնիձոր գյուղերը անվտանգ և պաշտպանված լինեն։ Ասում է՝ հակառակ դեպքում կկորցնենք Արցախը․ «Մեր գյուղացիները ամեն բանի պատրաստ են։ Առաջին պատերազմից սկսած՝ գյուղը լքող մարդ չի եղել։ Մերոնք այնպիսի մարդիկ են, որ նվիրված են իրենց պապական գյուղին, գերեզմաններին։ Գյուղացիներին, որ ասեն՝ գալու են ու փոքրից մեծ մորթեն, գյուղից ոչ ոք դուրս չի գա, անգամ կանայք և երեխաները կկռվեն։

«Տատս պատմում էր, որ մեր գյուղի կանայք 20-ական թվականներին թուրքի զորքին եղաններով ջարդել են։ Ասում էր, որ գյուղի հողերում այնքան սպանված թուրք կար, որ տարիներով հող չեն մշակել․ էպիդեմիա էր սկսվել»,-պատմում է մեր զրուցակիցը։

Նա ընդգծում է, որ թուրքը ռիսկ չի ունեցել Տեղ գյուղ մտնել։ Ազատամարտիկը ասում է, որ գյուղը հազարամյակների պատմություն ունի․ «Քառասուն օր Զորավար Անդրանիկը նստել է տեղ գյուղում և մշակել Շուշին ազատագրելու ծրագիր։ Այդ ժամանակ տատս եղել է Անդրանիկին և իր զինվորներին կերակրողը, պապս էլ գյուղապետն է եղել»,- նշում է Անուշավան Հայրապետյանը։

Ազատամարտիկը վստահ է, որ Տեղ գյուղը անպարտելի է, բայց հայ մարդու աջակցության կարիքը միշտ կա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում