Ներքին 3 տարի առաջ - 10:22 15-04-2023

Ճանապարհը Մասիսինը չէ, բայց աշխատում ենք այդ հարցը լուծել․ քաղաքապետ

«Արևաշատ և Արբաթ հատվածը, այո՛, երկար տարիներ չի վերանորոգվել։ Տարածքը Մասիսի համայնքի վարչական տարածքում չի գտնվում, դրա համար մեր բյուջեով գումար չի ծախսվում այդ ճանապարհը վերանորոգելու համար»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Անդրադառնալով ճանապարհի վերանորոգմանը՝ Համբարձումյանը նշեց, որ թեև ճանապարհը Մասիս համայնքին չի պականում, սակայն հարցը լուծելու համար աշխատանքներ իրականացվում են․ «Մենք աշխատում ենք, որ այդ ճանապարհի հարցը լուծենք։ Կարծում եմ՝ մոտ ապագայում որոշակի լուծումներ կունենանք ճանապարհի հետ կապված»,-ասաց նա։

Հիշեցենք, որ երեկ Oragir.News-ին ահազանգել էր Արևաշատ գյուղի բնակիչներից մեկը։ Նա հայտնել էր, որ Արարատի մարզի Արբաթ և Արմավիրի մարզի Արևաշատ գյուղերի միջև ընկած ճանապարհը՝ մոտ 800 մետր, արդեն 30 տարի է՝ չի վերանորոգվում և չի ասֆալտապատվում։ Գյուղի բնակիչների համար այդ ճանապարհով անցնելն ուղղակի անտանելի է դարձել, և խնդիրը երկու գյուղերի միջև կռվախնձոր է դարձել։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան