Ներքին 3 տարի առաջ - 23:23 14-04-2023

Տեղում խուճապ չկա. դպրոցներն ու մանկապարտեզները մեկ օր են փակ եղել, հիմա գործում են

«Իրավիճակը բնականաբար անհանգստացնող է բնակիչների համար, բայց ասել, որ ինչ-որ խուճապային տրամադրություններ կան, սխալ կլինի, Երևանում ավելի շատ է։ Այստեղ ավելի շատ այն խնդիրը կար, որ բնակիչները զայրանում էին, թե իրենք ինչու չեն կարող մասնակցել այդ գործողություններին, դպրոցներն ու մանկապարտեզները արդեն աշխատում են, դասապրոցեսը միայն այդ օրը ընդհատվեց»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցած իրադարձություններին։

Անդրադառնալով Սյունիքի մարզում պատերազմից հետո առկա խնդիրներին՝ նշեց, որ այժմ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ ճանապարհների հարցը, ինչպես նաև գյուղատնտեսության. «Այն, որ բանակն իր առջև դրված պաշտպանական խնդիրները լուծում է, դա փաստ է, որը ժողովրդի աչքի առաջ է լինում, ամենամեծ խնդիրը համացանցային իրադրությունն է։ Բոլորս էլ գիտենք, որ իրավիճակը ծանր է, բայց վերքի վրա աղ լցնելը իսկապես անհասկանալի է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում