Արտաքին 3 տարի առաջ - 17:45 14-04-2023

Ռուսաստանը հաշվի է առնում Վրաստանում և Մոլդովայում իր դեմ երկրորդ ճակատ բացելու արևմուտքի փորձերը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան «չի հանգստանում» և իր ռազմաքաղաքական և դիվանագիտական ​​ծրագրում հաշվի է առնում հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Վրաստանում և Մոլդովայում իր դեմ երկրորդ ճակատ ստեղծելու արևմուտքի բոլոր փորձերը։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Ուզբեկստան կատարած այցից հետո իր մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովը շեշտել է, որ առկա գործոնների համադրությունը թույլ չի տալիս հանգստանալ և իրենք չեն հանգստանում։ «Մենք տեսնում ենք այս ամենը և հաշվի ենք առնում ամեն ինչ մեր պլանավորման մեջ՝ և՛ ռազմաքաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ այլ առումներով»,- ասել է նա։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը մանրամասնել է՝ Մոսկվան փորձեր է նկատել, որ Վրաստանի ղեկավարությանը ցանկացել են ներգրավել երկրորդ ճակատի ստեղծման գործում։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները պատասխանատու մոտեցում են ցուցաբերել և հրաժարվել են նման գործողություններից։ Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վրաստանում բողոքի ակցիաների ժամանակ գործողություններն ակտիվորեն աջակցվում էին արևմուտքի կողմից։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը տեղեկություներ ունի, որ Մոլդովայում նույնպես արևմուտքը փորձում է երկրորդ, երրորդ, կամ մեկուկես ճակատ ձևավորել։ «Այն, թե ինչպես է Արեւմուտքը վերաբերվում այս կամ այն ղեկավարությանը, պարզ երևաց, երբ Մոլդովայում բողոքի ցույցեր էին նախագահի և կառավարության արևմտամետ գծի դեմ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Սերգեյ Լավորվը հավելել է, որ Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին լուրջ ռազմական կոնտինգենտ է կենտրոնացրել, որը չպետք է անտեսել։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր , որ արևմուտքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասի որոշ հասարակական կազմակերպությունների, որոնք տարածաշրջանի երկրներում գունավոր հեղափոխություններ են նախապատրաստում։ Նրա խոսքով՝ այդ ծրագրերը շատ չեն թաքցվում, և հայտնի են բոլոր այն կազմակերպությունները, որոնք ներգրավված են այդ գործունեության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում