Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:09 13-04-2023

Կին ազատամարտիկները զենք են պահանջում ՊՆ-ից․ Սատանա Անո

Մի խումբ կին ազատամարտիկներ, ովքեր մասնակցել են արցախյան բոլոր պատերազմներին, ցանկանում են միավորվել և գնալ Տեղ գյուղ։ Ասում են, որ նախ զենք են պահանջելու Պաշտպանության նախարարությունից։ Բոլորն էլ տիրապետում են զենքին և թույլ չեն տա, որ ադրբեջանցին զավթի նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Տեղ գյուղը։

«Մենք կանանցով նաև պետք ա պայքարենք, որովհետև շատ տղամարդիկ մտել են իրենց կանանց փեշի տակ։ Երևանում հազիվ միտինգ են անում։ Գնալու եմ դրանց միտինգին, ասեմ՝ հավաքվեք, գնում ենք պատերազմի դաշտ։ Վստահ եմ՝ մեծ մասը կփախնի ու մկան ծակ ման կգա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հանուն հայրենիքի պաշտպանության բոլոր պատերազմներին և ռազմական գործողություններին մասնակցած կին ազատամարտիկ Անահիտ Գրիգորյանը (Սատանա Անո)։

Ասում է՝ տեղանքին շատ լավ ծանոթ է և իր նման փորձառու կամավորներին չի կարելի արգելել սահմանին լինել։

«Թուրքը անասունից վատ է պահում, էտ գիշակերները մեր տղերքի արյունն են խմում։ Ես կոչ եմ անում՝ դրանց վառել է պետք, ոչ թե փոխանակել։ Մեկին, որ վառենք՝ դրանք վախկոտ են, դաս կստանան։ Պետք ա հասկանան, որ հայը վրեժ լուծող է։ Հայերեն լավ խոսում են այն ադրբեջանցիները, ովքեր Հայաստաանում են ապրել։ Դրանք աղ ու հաց չեն ճանաչում։ Մտնում են ու հայերենով վնասում մերոնց»,-ասում է։

Կոչին միացել են հայտնի ազատամարտիկներ Ալվարդ Գևորգյանը (Կուկու), Վազգանուշ Մինասյանը (Կառա) և այլոք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»