Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:33 13-04-2023

Մենք պատրաստ ենք ՀՀ-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա. Փաշինյան

Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումներ արդյունքներով ընդունված հայտարարություններին:

Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարծում եմ՝ կարևոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Այդ սահմանագիծը պետք է հարգվի, արձանագրվել է ԵՄ հայտարարության մեջ: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը ապահով հեռավորության վրա որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք:

Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից և նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավովածությունների տրամաբանությունից»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը․

«Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է ի հեճուկս նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման:

Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան միջազգային նախանշված մեխանիզմներ և մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ մեխանիզմների գործարկման վրա»,-ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ և ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը, ԼՂ հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը:

«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա», - ընդգծեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»