Միտք 3 տարի առաջ - 10:46 13-04-2023

Ի՞նչ նպատակով է զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը․ Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես նշել է․
«Ինչպես 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ադրբեջանական հարձակումների դեպքում, քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում, արագ ազատում պաշտոններից, ոմանց նկատմամբ էլ իրավական գործընթաց սկսում:

Նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը` այն բաշխել ներքևի օղակի և հատկապես զինվորական շրջանակների միջև:

Այս ամենն ուղեկցվում է իշխանության շարքերից ընտրված հատուկ գարշելի դեմքերի ակտիվ քարոզչությամբ, ովքեր տաղավարից տաղավար, միկրոֆոնից միկրոֆոն են վազում, որպեսզի արդարացնելով քաղաքական իշխանությանը` պատասխանատվությունն առանց դատավճռի բարդեն մյուսների վրա:

«Մյուսներ» ասվածը հարաբերական է և ըստ քաղաքական նպատակահարմարության փոփոխվում է:
Սեփական ժողովրդի նկատմամբ թշնամությամբ էլ իշխանությունը շարունակում է քանդել, հանձնել և նոր կորուստներ արձանագրել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան