Ներքին 3 տարի առաջ - 13:08 12-04-2023

44-օրյա պատերազմի մասնակից Հենրիկը ընկերոջ մարմինը կռվի դաշտից դուրս էր բերել, երեկ ինքը զոհվեց


Երեկ Տեղ գյուղի մոտ զոհված զինծառայողներից մեկը՝ Հենրիկ Քոչարյանը, Վայքից էր։

Հենրիկը 44-օրյա պատերազմի մասնակից էր, պատերազմում երկու անգամ վիրավորվել էր։

Վայքի հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանն Oragir.News-ի հետ զրույցում, պատմելով դպրոցի աշակերտ Հենրիկ Քոչարյանի մասին, ասաց.

«Շատ խելացի, ծանրակշիռ, հավասարակշռված, ընկերասեր, շատ հարգանքով մի տղա էր, որի մահը մենք ափսոսում ենք իսկապես։ Հենրիկը 44-օրյա պատերազմին կռվել էր Զանգելանում, Լաչինում, Ջաբրայիլում։ Ինքը պատերազմի դաշտից դուրս ա բերել իր զոհված ընկերոջ մարմինը, որ չմնա հակառակորդին։ Շատ հերոս ու կազմակերպված երեխա էր, ափսոս իսկապես։ Այնքան լավն էր՝ չեք պատկերացնի։

Տղան աշխատում էր, ծառայում սպեցնազում, շատ կազմակերպված, ղեկավարության կողմից ընդունված անձնավորություն էր, իր պարտականության մեջ անթերի։ Առանձնակի ուսման առաջադիմության հարցում աչքի չի ընկել, բայց որպես անձնավորություն, որպես մարդ, ընկեր, երիտասարդ էր իրականում՝ այսուհետ ևս, որովհեtև դպրոցն ավարտելուց հետո էլ՝ ինքը շուտ կողմնորոշվեց ու գնաց կազմակերպված ձևով աշխատելու։

Իր ընտանիքն առանձնապես լավ չէր ապրում, կենսապայմանաններն այնքան էլ լավ չէր, բայց ընդհանուր առմամաբ կարծես թե ինքն ընկել էր հունի մեջ, արդեն կարողանում էր նույնիսկ ընտանիքի հոգսերը հոգալ, մի խոսքով՝ ի դեմս մեր Հենրիկի, մենք կորցրինք շատ լավ անձնավորություն»։

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան