Ներքին 3 տարի առաջ - 12:00 12-04-2023

Փրկել Ավինյանի գոյություն չունեցող ռեյտինգը․ օպերացիա՝ ֆեյսբուքյան ասուլիս

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը կրակն է ընկել իր «չաճող» վարկանիշի ձեռքին։

Նրան զանազան խորհուրդներով ծանրաբեռնողները չգիտեն էլ՝ ինչ հուշեն Ավինյանին անել, որպեսզի վարկանիշը աճի։ Ուր ասես այցելեց, ինչ ասես հագավ, ինչ մտքներով անցնում էր՝ արեց, բայց հո զոռով չի՝ չեն սիրում, չեն ընդունում այս տղային։

Հիմա Ավինյանը որոշել է ֆեյսբուքյան ասուլիսի մասնակցել, կարծում է՝ այնքան խիզախ է, որ օգտատերերի հարցերին կարող է պատասխանել։ Մի քանի ժամ է՝ ասուլիսի անոնսը տեղադրված է, բայց արդեն «անշլագը» պատրաստ է։

Օրինակ՝ դերասան, իր իշխանամետ հայացքներով հայտնի Հովհաննես Ազոյանը հարցրել է Ավինյանին, թե «ԱԺ վերջին ընտրություններից առաջ այդ ու՞ր էիք անհետացել, և ինչպե՞ս վերադարձաք սեփական թիմ»։

Մեկ ուրիշը ընդամենը երկու բառ է գրել՝ «նարկոտիկի գներ», մի քաղաքացի հետաքրքրվել է, թե «մեքենայի ամորտիզատորների և ռազվալի հարցը երբ ա լուծվելու, էն , որ Երևանյան փոսերի մեջ ավիրվեցին»։

Քաղաքին և քաղաքականությանը վերաբերող բազում հարցեր կան, բայց նաև կան նման դիտարկումներ․ «Պրն Ավինյան չե՞ք կարծում, որ քարոզարշավների և փիառների ժամանակը չէ, քանի որ թուրքերը օր օրի առաջանում են ու անընդհատ զոհեր են լինում․․․Պատերազմող երկիրը ինչու է այդչափ գումարներ հատկացնում բակերի բարեկարգման կամ ասֆալտապատման վրա, չե՞ք կարծում ներկա պահին առաջնահերթ է բանակը, ազգը, գոյությունը, ինչու համայնքային շինարարական ծրագրերը չեն հետաձգվում և ուժեղացնում բանակը․․․»։

Մի խոսքով՝ Ավինյանի հերթականը փորձը՝ վարկանիշը բարձրացնելու դառնալու է փորձանք, իզուր է ջանքեր գործադրում, նույնիսկ այս ասուլիսով, իր կողմից հնչեցվելիք պատասխաններն անգամ չեն օգնի վարկանիշի աճին, ինչպես ասում են՝ хотелось как лучше, а получилось как всегда:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում