Արտաքին 3 տարի առաջ - 13:30 11-04-2023

Ռուսաստանում մոբիլիզացիայի երկրորդ ալիք չկա. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս երկրում մոբիլիզացիայի երկրորդ ալիք չկա։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հիշեցրել են Պեսկովի մարտ ամսվա հայտարարություններն այն մասին, որ Կրեմլը չի ​​քննարկում մոբիլիզացիայի երկրորդ ալիքի հնարավորությունը։ Հարցին, թե այս հարցում փոփոխություններ կա՞ն, վերջինս մասնավորապես պատասխանել է. «Ոչ, դեռևս չեն եղել և ոչ»։

Լրագրողները միևնույն ժամանակ Պեսկովից հետաքրքրվել են, թե զորահավաքի երկրորդ ալիք հայտարարելու դեպքում ինչպես կիրականացվեն ծանուցումները։ Պեսկովը նշել է, որ այդ օրինագծի վերաբերյալ ներկայումս աշխատանքներ են իրականացվում և աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտնել էր, որ փոփոխությունները, որոնք Պետդուման կքննարկի երեքշաբթի օրը, նախատեսում են ծանուցագրերը էլեկտրոնային տարբերակով կրկնօրինակելու հնարավորություն ստեղծել։ Միևնույն ժամանակ, զինծառայության համար պատասխանատու անձը դրանք կարող է ստանալ կամ հանրային ծառայությունների պորտալի միջոցով, կամ բազմաֆունկցիոնալ կենտրոններում։ Ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղային տարբերակով տրամադրված ծանուցագրերը կունենան նույն իրավական ուժը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նախորդ տարվա սեպտեմբերին երկրում մասնակի մոբիլիզացիա հայտարարվեց, ինչից հետո Ռուսաստանի քաղաքացիները զանգվածային կերպով սկսեցին լքել երկիրը՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքյին ճանապարհով։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում