Արտաքին 3 տարի առաջ - 20:30 10-04-2023

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի աշխատանքներն այնքան հարթ չեն ընթանում, որքան կցանկանայինք. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ղազախստանի դիրքորոշման համար։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Աստանայում Տոկաևի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալիևը հայտնել է, որ Ղազախստանի նախագահին տեղեկություններ է հաղորդել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները սկսվել են, բայց դրանք այնքան հարթ չեն ընթանում, որքան իրենք կցանկանային։

«Մենք հաստատակամ ենք կարգավորման հարցում, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն առաջարկեց սկսել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Գործնականում այս աշխատանքը սկսվել է, բայց դա այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք։ Սակայն այլընտրանք չկա»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, թե, իբր «չնայած 30-ամյա օկուպացիային և Ադրբեջանի ժողովրդի կրած զրկանքներին ու առկա ավերակներին, որոնք անհրաժեշտ է վերականգնել» հարևանների հետ անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ ունենալ։

«Այնուամենայնիվ, մենք նայում ենք ապագային և հավատում ենք, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի բոլոր հիմնական նորմերի և սկզբունքների հիման վրա հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրի և այս պայմանագիրը կշրջի բազմամյա թշնամանքի էջը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում