Արտաքին 3 տարի առաջ - 15:30 10-04-2023

Ֆրանսիան չի կարող հավակնել միջնորդի դերին. Պեսկովը բացառում է Ֆրանսիայի միջնորդական առաքելության հնարավորությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող միջնորդ հանդիսանալ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, քանի որ հանդիսանում է հակամարտության կողմ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Փարիզը հիմա դժվար թե կարողանա հավակնել միջնորդի դերին, քանի որ Փարիզն իրականում բռնում է հակամարտության մասնակիցներից մեկի կողմը: Բացի այդ, Փարիզն անուղղակի և ուղղակիորեն ներգրավված է այդ հակամարտության մեջ՝ Ուկրաինայի կողմից»,- ասել է Պեսկովը։

Վերջինս միևնույն ժամանակ հավելել է, որ դժվար է պատկերացնել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը։

Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել էր , որ Պեկինը պատրաստ է աջակցել Փարիզի խաղաղության ծրագրին, եթե նա հանդես գա նման նախաձեռնությամբ։

Ապրիլի սկզբին Ֆրանսիայի նախագահն այցելել էր Չինաստան։ Այցի ընթացքում նրան ուղեկցել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Բանակցություններից հետո Մակրոնն ու Սի Ծինպինը կոչ են արել շուտափույթ խաղաղ բանակցություններ սկսել՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու և տևական խաղաղության հասնելու համար։ Ֆրանսիայի նախագահը հույս էր հայտնել, որ Չինաստանի ղեկավարը խոհեմության կբերի Ռուսաստանին և բոլորին կնստեցնի բանակցությունների սեղանի շուրջ։ Չինաստանի նախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աշխատել Փարիզի հետ՝ էսկալացիայից խուսափելու համար։

Կրեմլը, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Մակրոնը գնացել է Պեկին՝ համոզելու Սի Ցզինպինին Ուկրաինայի հարցում, ասել է , որ Չինաստանը «այն երկիր չէ, որն արտաքին ազդեցության տակ այդքան արագ փոխում է իր դիրքերը»։

Подробнее на РБК:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի