Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:38 10-04-2023

Շինարարներն են, որ համապատասխան «մաֆիային» տրամադրում են շինաղբը. Ավինյան

Նախորդ անգամ տրված հանձնարարականից հետո կազմակերպվել են մի շարք միջոցառումներ։ Նախ վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են շրջայցեր խրոնիկ վայրեր: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որ այլևս այնտեղ որևէ մեքենա չներթափանցի: Նույն աշխատանքը կատարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, երկկողմանի փակվել է ստորին Հրազդանի ջրանցքի ամբողջ երկայնքը՝ Դալմայի այգիների կողմից և Իսակովի պողոտայից և Կուրղինյան խաչմերուկից բոլոր հատվածները վերցրվել է հսկողության տակ։ Նույն միջոցառումն այս շաբաթ կանենք Շենգավիթ վարչական ջանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ զեկուցելով շինաղբն անթուլատրելի վայրերում տեղադրելու դեպքերը բացառելու վերաբերյալ տրված հանձնարարականի կատարման ընթացքը:

Արեյանը նշեց, որ իրենց վարչությունների և պարեկների հետ պայմանավորվել են, որ շարունակվելու են ամենօրյա ռեյդերը: Վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց վերահսկողություն իրականացնեն և կապ պահպանեն պարեկների հետ և տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացնի առաջարկներ համապատասխան վայրերում տրանսպորտային նշաններ տեղադրելու վերաբերյալ:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այժմ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնան նաև սկզբնաղբյուրին. «Սկզբնաղբյուրը շինհրապարակներն են և շինարարներն են, որ համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ շինաղբից ավելի էժան ձերբազատվելու նպատակով»,-հայտարարեց նա:

Դիմելով Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանին՝ Ավինյանն ասաց, որ պայմանավորվել են այսուհետ շինարարությունների ավարտական ակտերը կապեն նրա հետ, թե տվալ շինարարան արդյոք ստացել է համապատասխան փաստաթղթերը համապատասխան շինաղբավայրից:

«Ավարտական ակտ մարդը չպիտի ստանա, եթե ինքն իր շինաղբը համապատասխան ձևով չի տեղափոխել շինաղբավայր, որը շատ կոնկրետ տեղերում է և հետագայում նրանք պետք է ստացական ունենան, որ այդ աղբավայրում իրենք շինաղբ են տեղափոխել»,-ասաց փոխքաղաքապետը:

Յակով Ասատրյանն էլ հայտնեց, որ արվել են համապատասխան փոփոխություններ, ըստ որոնց՝ ավարտական ակտերը կտրամադրվեն միան շինաղբի դիմաց վճարման անդորագրերի ներկայացման դեպքում:

«Եթե շինարարները համապատասխան փաստաթղթեր չունենան, որ շինաղբը շինաղբավայր են տեղափոխում, իրենք մեզ հետ խնդիր են ունենալու»,-հայտարարեց փոխքաղաքապետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող