Ներքին 3 տարի առաջ - 10:11 10-04-2023

Երբ առևտուրն ու դրամարկղում վճարած գինը չեն համընկնում․ սուպերմարկետներում քաղաքացիներին «գցելու» մեխանիզմները

Oragir.News-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ սուպերմարկետներում կոնկրետ խաբեյությունների մեխանիզմ է գործում։

Մասնավորապես, մեզ ահազանգող կինը պատմում էր, որ գնումներ արած դուրս է եկել խանութից և զարմացել վճարած գումարի վրա, սկսել է կտրոնը ուսումնասիրել և պարզել է, որ դրամարկղում հաշվել են նաև «Ռոքվոր» պանիր, որը ինքը չի գնել, հետևաբար՝ 7000 դրամի փոխարեն վճարել է 12 հազար դրամ։

Քաղաքացին վերադարձել է խանութ, պահանջել, որ տեսախցիկների ձայնագրությունը նայեն, տեսնեն վերցրած և հաշված ապրանքները և վերադարձնեն ապրանքը։ Իսկ ինչ կլիներ, եթե խանութում պնդեին, որ տեսախցիկ չունեն․․․։

Երկրորդ դեպքը, որով քաղաքացին էլի ավել գումար է վճարել, ցուցափեղկին մի գին է նշված, դրամարկղում այլ գին է անցնում, երբ քաղաքացին նկատում է և ահազանգում, քաղաքավարի պատասխանում են՝ «կներեք, գինը փոխվել է, չենք հասցրել փոխել տեղում»։

Երրորդ դեպքը, երբ ցուցափեղկին այլ գներ է լինում, դրամարկղում այլ գներ, դրամարկղում պնդում են, թե այդ գինը ակցիայով էր, որն արդեն ավարտվել է։

Եվ առհասարակ, թերևս մեծ սուպերմարկետներից խոշոր գնումներ կատարելիս հարկ է հատ-հատ նկարահանել ցուցափեղկում նշված գինը և ուշադիր հետևել դրամարկղում անցնող գնին, կտրոնի վրա տպվող գնին, և առանց ամաչելու պետք է փոխված գնով ապրանքը չվերցնել, պահանջել ավել վճարած գումարը։

Շատ քաղաքացիներ այսպես ասած «կոպեկների» ետևից չեն ընկնում և ավել վճարած մի քանի հարյուր դրամն անգամ չեն նկատում, իսկ նրանք, ովքեր նկատում են և նեղսրտում, խուսափում են բարձրաձայնել։

Բայց իզուր, պետք է ամաչի նման խարդախություն անողը, ոչ թե տուժող քաղաքացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան