Ներքին 3 տարի առաջ - 09:19 10-04-2023

Փաշինյանը պայման է դրել Ավինյանի առաջ․ ով է հովանավորում նրա քարոզարշավը

Իշխանությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ լուրջ խնդրի առաջ է կանգնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վարկանիշը սարսափելի ցածր է, վերջինս էլ Ավինյանին ժամանակ է տվել ամեն գնով ռեյտինգը բարձրացնելու համար։

Ըստ այդմ՝ պայմանավորվել են մինչև հունիս, կամ Ավինյանը իր ռեյտինգը բարձրացնում է, կամ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն փոխվում է, և սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին ցուցակը գլխավորում է նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է նախկին քաղաքապետ, այժմ Փաշինյանի խորհրդական Հրաչյա Սարգսյանը։

Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Ավինյանի նախընտրական քարոզարշավը «հովանավորում է» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ վերջինս տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ պետությունը 15 տոկոս բաժնեմաս ունի եւ կարողանում է վերահսկել գումարների հոսքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում