Ներքին 3 տարի առաջ - 21:08 09-04-2023

Սուրբ Զատկի տոնի ավանդույթներից առավել կարևոր է հոգևոր խորհուրդը, որը ժողովուդը տարեցտարի ավելի է գիտակցում

Հայոց բոլոր գավառներում Զատիկ, Կարմիր Զատիկ անվամբ հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին: Շարժական տոն է և ամեն տարի նշվում է գարնանային լիալուսնին հաջորդող կիրակի օրը:

Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության հետ կապված այս տոնը շատ ավելի խոր արմատներ ունի: Այն գալիս է դեռևս հեթանոսական շրջանից և արտացոլում այն ծեսերն ու սովորույթները, որոնք առնչվել են բնության զարթոնքի գաղափարին:

Զատկական արարողությունները սկսվում էին շաբաթ և ավարտվում երկուշաբթի օրերին: Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ՝ հարցնելով, թե որքանո՞վ ենք հասկանում օրվա խորհուրդը՝ պատասխանեց.

«Նախ՝ Զատիկը շարժական տոն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։

Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս են հասկանում տոնի խորհուրդը, ասեմ, որ միշտ էլ մեր ժողովուրդը Զատիկի տոնը կարևորել է և՛ իր հոգևոր, և՛ իր ավանդույթների մասով, բայց, բնականաբար, ավանդույթներից առավել կարևոր է հոգևոր խորհուրդը, և տարեց տարի մենք մեր եկեղեցիներում էլ այդ զարգացումն ու տենդենցը տեսնում ենք, որ մարդիկ ավելի գիտակցաբար ու պատրաստված են գալիս եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ խորհրդին»։

Հիշեցնենք, որ Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է և հինգ տաղավար տոներից մեկն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում