Ներքին 3 տարի առաջ - 19:40 08-04-2023

Ապրիլի 7-ն ու Զատիկը իրականում վաճառականների տոներն են. ևս մի անգամ գների մասին

Այս տարի Մայրության և գեղեցկության օրը գրեթե համընկել է Սուրբ Զատիկի տոնի հետ։

Թերևս դա է պատճառը, որ վերջին օրերին խանութներում Ամանորյա աժիոտաժի պես ակտիվություն է, մի ձեռքով միամսյակի վերջին օրվա գնումներն են, մյուսով՝ Զատիկի պատրաստությունները։

Իսկ առիթից օգտվում են տնտեսվարողները, որոնք այս օրերին և՛ ծաղիկների գներն են բարձրացրել, և՛ ձկան ու կանաչեղենի։ Թեև մարդիկ, տարիների փորձից ելնելով, Սուրբ Զատիկի առևտուրը մի քանի օր շուտ են անում՝ բարձր գներից և դեֆիցիտից խուսափելու համար, ամեն դեպքում, թանկացումներ նկատելի են։

Եվ այսպես, վերջին օրերին խանութներում ձուն արժեր 50-ից 80 դրամ, իշխան ձուկը՝ 2700-ից 3500, իսկ թառափը՝ 5500 դրամի սահմանում։

Շուկայում կանաչեղենի գինը բավականին թանկ է․
խառը կանաչին արժե 500 դրամ, մաղադանոսը՝ 250, կոտեմը՝ 300, կանաչ սոխը՝ 290, թարխունը՝ 150-ից 250 դրամի սահմանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան