Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:08 08-04-2023

Առանց Քրիստոսի հարության` մենք չէինք կարող հասկանալ հավատքն ու կյանքի իմաստը․ Տեր Եսայի Արթենյան

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Հիսուսի հրաշափառ հարության տոնը նշում է ապրիլի 8-ին: Այն կոչվում է Սուրբ Զատիկ:

«Սուրբ հարության տոնը Քրիստոսի հաղթանակն է մահվան և չարի, մարդկային մեղքի ու խավարի նկատմամբ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Հարության տոնի խորհուրդը մեզ առաջնորդում է զատվելու մեղքից, չարից, չարի իշխանությունից, որը մեր հոգևոր կյանքի և պայքարի ամբողջ իմաստն ու նպատակն է։ Հետևաբար մեզ համար այս տոնը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է, որովհետև առանց Քրիստոսի հարության մենք կյանքի նկատմամբ հավատքը, կյանքի իմաստը, բովանդակությունը ոչ կկարողանանք պարզել, ոչ էլ հստակեցնել»,- ասաց նա։

Քահանան նշեց, որ այսօր՝ երեկոյան 17։00-ից սկսվում է ժամերգությունը, որից հետո Ճրագալույցի պատարագ, որը նախատոնական է՝ Սուրբ հարության Զատկի։

Պատարագից հետո տրվում է «Քրիստոս Հարյավ ի մեռելոց» ավետիսը և մարդիկ արդեն պահքից դուրս են գալիս և մասնակցում Զատկի սեղանին։

Անդրադառնալով Զատկի սեղանին դրվող ավանդական ուտեստներին՝ Տեր Եսային ասաց․ «Սեղանին սովորաբար դրվում է հավկիթը՝ կարմիր ներկված, որը Քրիստոսի արյան գույնն է ողջ աշխարհի փրկության համար։ Չամիչով բրնձով փլավը՝ բրինձը աշխարհի մարդիկ են, իսկ չամիչը քրիստոնյաները, որվքեր քաղցրացնում են մեր կյանքը։ Ձուկը՝ որպես քրիստոնեական խորհրդանիշ և կանաչեղեն»։

Քահանան հավելեց, որ Սուրբ Զատիկի հաջորդ օրը Մեռելոցն է, այդ օրը գնում են ննջեցյալների գերեզեմանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով