Ներքին 3 տարի առաջ - 14:10 08-04-2023

Ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը․ Ռուբեն Վարդանյան

Բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը կիմանա, որ իրավունք չունի խախտելու պայմանավորվածությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Պատասխանելով հետևորդներից մեկի հարցին, թե արդյոք հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե պետք է անպայման պատերազմել՝ Ռուբեն Վարդանյանը նշել է՝ միշտ եղել է այն կարծիքին, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը:

«Վստահ եմ, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր ոգին և կամքը չցուցաբերենք թշնամում, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Ավելին՝ բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ կիմանա, որ իրենք իրավունք չունի խախտելու մեր պայմանավորվածությունները», - նշել է Վարդանյանը:

ԱՀ նախկին պետնախարարը հիշեցրել է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ հզոր պետությունների միջև կնքված խաղաղության պայմանագրից ամիսներ կամ տարիներ անց մեծ պատերազմ է սկսվել։ Նրա խոսքով՝ այժմ մենք նույն վիճակում ենք, ուստի եթե ուզում ենք, որ մեզ համար ընդունելի պայմանավորվածությունները պահպանվեն երկար ժամանակ, ապա պետք է ուժեղ լինենք ու միշտ պատրաստ պատերազմին։

«Վստահ եմ՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից», - եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան