Ներքին 3 տարի առաջ - 18:13 06-04-2023

Team-ը օգտվում է Ucom-ի անուշադրությունից և ձեռք առնում

Ucom բջջային խանութների և օպերատոր կապի ցանցն իր ինստագրամյան էջում սմարթֆոնի լուսանկար է տեղադրել, թե վաճառում է նոր տեսականի՝ iphone 14՝ 48 MP էկրանով։ Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե Ucom-ը սովորական բջջային հեռախոսի վաճառքով է զբաղված, բայց, ինստագրամյան էջի երրորդ նկարում, փոխանակ Ucom բջջային կապի օպերատորը նշեն, հեռախոսի էկրանին նշված է Team Telecom օպերատորի կապը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Oragir․News-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ucom-ի գրառումը, ասաց, որ նման գրառումն իրականում նորմալ չէ, ու իր խոսքով՝ առնվազն անուշադրության արդյունք է. «Անուշադիր են եղել, դրա համար էլ հեռախոսի վրա Team-ի քարտն է դրած, հետաքրքիրն այն է, որ Team-ը ձեռք է առնում Ucom-ին, իբրև՝ ինչ հեռախոս ուզում ես պահիր, բայց Team-ի կապով»։

Ի դեպ, Ucom-ի «սխալմունքից» Team-ը օգտվել է, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դնելով նույն լուսանկարը և նշելով, որ նույնիսկ իրենց գործընկերներն են համաձայն, որ կապը պետք է լինի միայն Team Telecom։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում