Սպորտ 3 տարի առաջ - 22:34 05-04-2023

Ֆուտբոլային թեժ կրքեր Գյումրիում․ «Շիրակը»՝ Գավաթի խաղարկության եզրափակչում է

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը։

Գյումրիում «Շիրակը» հյուրընկալել էր «Փյունիկին»։ Հանդիպումը հրաշալի մթնոլորտում ընթացավ և երկրպագուները ընդհանուր առմամբ 120 և ավելի րոպեներ թեժ պայքարի ականատես եղան։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Խաղի 14-րդ րոպեին Դոնալդ Կոդիան առաջ է մղել տանտերերին։ Երևանյան թիմը հաշիվը հավասարեցրել է ավելացված ժամանակում․ 90+11-րդ րոպեին Ժունինյոն գոլի հեղինակ է դարձել։

Լրացուցիչ ժամանակում գոլ չի գրանցվել, իսկ 11-մետրանոցներում ավելի դիպուկ են գտնվել շիրակցիները՝ հաղթանակ տանելով 6։4 հաշվով։

Այսպիսով, «Շիրակը» դուրս եկավ Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի «Ուրարտու» - «Գանձասար» զույգի հաղթողը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով