Արտաքին 3 տարի առաջ - 21:00 04-04-2023

Ֆինլանդիայի անդամակցությունից հետո Հյուսիսային Եվրոպայում իրավիճակն արմատապես կփոխվի, և Մոսկվան սպիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարությունում նշվել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունից և ՆԱՏՕ-Ռուսաստան շփման գծի մեծացումից հետո Հյուսիսային Եվրոպայում իրավիճակն արմատապես կփոխվի, և Մոսկվան ստիպված կլինի ձեռնարկել ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ՝ սպառնալիքները վերացնելու համար։

«Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան երկու անգամ մեծանալու արդյունքում իրավիճակի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել Հյուսիսային Եվրոպայում, որը նախկինում աշխարհում ամենակայուն տարածաշրջաններից մեկն էր: Հյուսիսատլանտյան դաշինքը ևս մեկ քայլ է կատարել Ռուսաստանի տարածքին մոտենալու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ՝ ազգային անվտանգության սպառնալիքները կասեցնելու համար։

Հայտարարությունում նաև նշվել է, որ Ֆինլանդիան, անդամակցելով ՆԱՏՕ-ին, վերջնականապես հրաժարվեց իր ինքնությունից և ինքնուրույնությունից, ինչով տասնամյակներ շարունակ առանձնանում էր միջազգային հարաբերություններում։

«Մինչ այդ Հելսինկիի կողմից իրականացվող ռազմական չմիավորման քաղաքականությունը երկար ժամանակ ծառայում էր Ֆինլանդիայի ազգային շահերին և հանդիսանում էր Բալթիկ ծովի տարածաշրջանում և ընդհանուր առմամբ եվրոպական մայրցամաքում վստահության ապահովման կարևոր գործոններից մեկը: Հիմա դա արդեն անցյալում է։ Ֆինլանդիան դարձել է դաշինքի փոքր, ոչինչ չորոշող անդամ երկրներից մեկը՝ կորցնելով իր հատուկ ձայնը միջազգային հարցերում»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ֆինլանդիան այսօր պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 31-րդ անդամը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»