Ներքին 3 տարի առաջ - 14:25 04-04-2023

Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին «խուրդում է»

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ, այսօր հերքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած տեղեկությունը, թե իր վրա հարձակում են գործել ու ծեծի ենթարկել։

Տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություն ու մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԱԺ նախագահի խոսնակի հետ։

Ի պատասխան մեր հարցին՝ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ որևէ հարց չի մեկնաբանում։ Այդուհանդերձ, ՀՀ ԱԺ նախագահը վերջին շրջանում բավականին աղմկահարույց իրադարձությունների կիզակետում է հայտնվել։

Նախ հանրային բուռն քննարկման առարկա դարձավ Երևանի Կասկադ համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպը, երբ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնողը թքել էր հայրենադարձ մեր հայրենակցի դեմքին։

Դրան արդեն հետևել էր Սիմոնյանի գրառումը, որում նա ներկայացնում էր վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց երկու դեպքերը՝ դրանց միացնելով մեկ այլ «տեղեկություն»։

Նա հայտարարել էր, թե Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց ու 100 մետր հեռավորությունից իրեն սադրելուց հետո հարձակում է տեղի ունեցել նաև ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկատմամբ։

Հետաքրքրական է՝ Սիմոնյանի կողմից կատարված ու հետագայում հեռացված գրառմանը հենց Աշոտ Փաշինյանի արձագանքն ու հերքման փաստը։




Վարչապետի որդին հայտարարել էր, որ իր վրա հարձակվելու և իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունն իրականության հետ որևէ կապ չունի։ Ավելին, հավելել էր, որ իրեն անգամ հետաքրքիր չէ, թե ինչու է այդպիսի տեղեկություն տարածվել։

Տեղի ունեցածն առիթ է տալիս մտորելու, որ իշխանական ուժի ներսում որոշ խմորումներ են ընթանում։

Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը կարծես «խուրդվում է» Նիկոլ Փաշինյանի կողմից։ Բոլոր գործընթացներն ու դրանց հետևանքներն սկսել են գլորվել հենց Սիմոնյանի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան