Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:07 04-04-2023

Կանայք քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր առաքելություն ունեն․ Մանե Թանդիլյան

«ԿԱՏԱՐԻՆԵ» կոնֆերանսին «Ճգնաժամային իրավիճակներում կին առաջնորդներ ունենալու առավելությունները» թեմայով պանելային քննարկմանը զրուցել ենք արդիական ու կարևոր հարցերի մասին, կիսվել սեփական օրինակներով ու փորձով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Նա, մասնավորապես, գրել է․


«Խորապես համոզված եմ և շարունակում եմ հավատալ, որ կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում, ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն։ Եվ հե՛նց այսօր է նրանց ժամանակը։

«ԿԱՏԱՐԻՆԵ» կոնֆերանսին «Ճգնաժամային իրավիճակներում կին առաջնորդներ ունենալու առավելությունները» թեմայով պանելային քննարկմանը զրուցել ենք արդիական ու կարևոր հարցերի մասին, կիսվել սեփական օրինակներով ու փորձով։

Արագ ու համապարփակ որոշումներ կայացնելը, ռիսկային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը, առաջնահերթություններ սահմանելն ու ամեն ինչ հասցնելը այն հմտություններից ու կարողություններից են, որոնք պետք են ճգնաժամային իրավիճակներում, և որոնք բնորոշ են հենց կանանց։

Կանայք գիտեն՝ ինչ է պետք անել նախևառաջ։ Կանայք ի բնե են պաշտպանում իրենց տունը, ընտանիքն ու պետությունը։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի