Սպորտ 3 տարի առաջ - 18:42 03-04-2023

Վերաբացվել է Երևանի բասկետբոլի ֆեդերացիան

Երկարատև դադարից հետո վերաբացվել է Երևանի բասկետբոլի ֆեդերացիան՝ փորձառու մարզիչ Արեգ Վաթյանի նախագահությամբ։ Նա ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է կառույցի նպատակների և ապագա ծրագրերի մասին։

«Հաշվի առնելով տարբեր երկրների հաջող փորձը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ քննարկումներում եկանք այն եզրակացության, որ պետք է վերականգնել Երևանի բասկետբոլի ֆեդերացիան։ Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Երևանը հանդիսանում է բասկետբոլի զարգացման գլխավոր համայնքը, այդպիսով որոշում կայացվեց վերականգնել հին ավանդույթները և քաղաքի տարբեր անկյուններում անցկացնել բասկետբոլային միջոցառումներ։ Առաջընթաց ապահովելու համար փորձելու ենք հասկանալ քաղաքի ներուժն ու բացահայտել առկա ռեսուրսը»։

Արեգ Վաթյանի խոսքով՝ նորաստեղծ ֆեդերացիան քայլեր կձեռնարկի բասկետբոլն ավելի մասսայական դարձնելու ուղղությամբ։

«Նախատեսվում է կազմակերպել տարբեր տարիքային առաջնություններ, կառուցել բակային խաղադաշտեր: Մեր նպատակն է նաև ունենալ Երևան քաղաքի տարբեր տարիքային հավաքականներ։ Մի շարք պատանեկան թիմեր հնարավորություն կստանան մասնակցել միջազգային մրցաշարերի և ուումնամարզական հավաքների: Պարբերաբար ստուգելու ենք կատարված աշխատանքները և շտկելու ենք բացթողումները։

Այս կառույցը գործելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու նրան, որ Երևանում նոր շունչ տրվի այս մարզաձևի զարգացմանը»,– ասաց Արեգ Վաթյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին