Ներքին 3 տարի առաջ - 16:44 01-04-2023

Փլուզման հետևանքով մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանից ուղիղ գծով հնարավոր չէ հասնել Բարեկամություն

Oragir.News-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Երևանի Ալրաղացում» բունկերի քանդման աշխատանքների կատարման ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչից մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Oragir.News-ի հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ այս պահին տեղում մասնագետներ են աշխատում՝ ստեղծված իրավիճակի շտկման ուղղությամբ, բայց մետրոպոլիտենի աշխատանքը շարունակվում է։ Խաչատրյանը նշեց, որ երթևեկությունը միակողմանի շարունակվում է։

Մեր ճշտող հարցին, թե ինչ է նշանակում միակողմանի երթևեկել, կարո՞ղ ենք թե՛ գնալ, թե՛ գալ, Խաչատրյանն ասաց. «Երկուսն էլ կարող ենք անել, միակողմանի երթևեկություն ասելով՝ նկատի ունենք Գարեգին Նժդեհի կայարանից դեպի Սասունցի Դավիթ կայարան՝ առաջին գծով, այնուհետև Սասունցի Դավիթ կայարանից դեպի Բարեկամություն»։

Խաչարյանը նշեց, որ փլուզման հետևանքով որոշակի անհարմարություն է ստեղծվել ուղևորների համար, որի համար հայցում են նրանց ներողամտությունը։

«Պատճառված անհարմարությունն այն է, որ երբ Գարեգին Նժդեհից նստում եք, միանգամից չեք հասնում Բարեկամություն կայարան, Սասունցի Դավիթ կայրանում դուրս եք գալիս, գնացք եք փոխում և երկրորդ գծով եք գնում»,- ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»